National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
25.04.2013
ԱԺ նախագահն ընդունեց ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի անդամներին
1 / 4

Ապրիլի 25-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսին, խմբի անդամներ Էվալդ Շտադլերին, Կիրիակոս Տրիանտաֆիլիդեսին, Ֆրանսիայի ԱԺ պատգամավորներ Վալերի Բուայեին, Գի Տեսսիեին եւ Լյովենի համալսարանի պատվավոր ռեկտոր, հայտնի հայագետ Բերնար Կուլիին :

ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց եվրոպացի հյուրերին այս օրերին հայ ժողովրդի կողքին լինելու եւ 1915 թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ծիծեռնակաբերդում հարգելու համար: «Դրանով դուք կրկին վերահաստատում եք ձեր հավատարմությունը համամարդկային բարձր արժեքներին եւ զորակցությունը Հայաստանի ջանքերին ՝ ուղղված Հայոց ցեղասպանության միջազգային լիարժեք ճանաչմանն ու դատապարտմանը»,-ասաց Հովիկ Աբրահամյանը : Բարեկամության խմբի անդամ Էվալդ Շտադլերը նկատեց, որ Եվրոպան բարոյական պարտավորություն ունի հայ ժողովրդի նկատմամբ՝ ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ Լեռնային Ղարաբաղում : Կիրիակոս Տրիանտաֆիլիդեսը եւս նշեց, որ Եվրոպան պետք է համերաշխություն հայտնի Հայաստանին ցեղասպանության ճանաչման պայքարում, նաեւ՝ աջակցի ԼՂ հակամարտության կարգավորման, Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից շրջափակման վերացման հարցում : Հույն պատգամավորը նշեց, որ իրենք Կիպրոսի օրինակով գիտեն՝ ինչքան դժվար է Թուրքիային համոզել ճանաչել սեփական անցյալը : Վալերի Բուայեի կարծիքով՝ պետք է լսելի դարձնել մարդու իրավունքների խախտման փաստերը ինչպես անցյալում՝ ցեղասպանության ժամանակ, այնպես էլ հիմա՝ Լեռնային Ղարաբաղում, նաեւ՝ հասանելի դարձնել Հայաստանի եւ Արցախի հարուստ մշակութային, պատմական հարստությունները :

Հանդիպման օրակարգում Հայաստանի եւ Եվրամիության միջեւ հարաբերությունների զարգացումն էր՝ համագործակցության նոր ձեւաչափն ու հեռանկարները : Հովիկ Աբրահամյանը համոզմունք հայտնեց, որ հունվարի 9-ից Եվրախորհրդարանում գործող ԵՄ-Հայաստան բարեկամության խումբը նոր որակ կհաղորդի համագործակցությանը՝ դարձնելով այն առավել արդյունավետ : Խորհրդարանի ղեկավարի գնահատմամբ՝ օրենսդիր եւ գործադիր կառույցների միջեւ փոխգործակցության լավ նախադրյալների մասին է վկայում վերջին երեք տարիներին հարաբերությունների զարգացման դինամիկան : ԱԺ նախագահը պատրաստամակություն հայտնեց աջակցել խմբի բոլոր նախաձեռնություններին ու համագործակցության բոլոր ձեւաչափերին: Բարեկամության խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսը նշեց Եվրախորհրդարանի եւ Հայաստանի խորհրդարանի միջեւ հարաբերություններն էլ ավելի խորացնելու անհրաժետությունը՝ ինչը ԵՄ-ին Հայաստանին ու հայ ժողովրդին աջակցելու ավելի մեծ հնարավորություն կընձեռի: Եվրախորհրդարանում ստեղծված բարեկամության խումբը, պատգամավորի համոզմամբ, կակտիվացնի ու կհամախմբի ջանքերն այս ուղղությամբ :

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի բանակցությունների ընթացքը, մասնավորապես եզրափակիչ փուլը , ԵՄ մուտքի արտոնագրի դյուրացման հարցը: Հովիկ Աբրահամյանը փոխանցեց խորհրդարանի պատրաստակամությունը Ասոցացման համաձայնագիրը վավերացնելու, ինչպես նաեւ դրանից բխող քայլերը կատարելու՝ Հայաստանի օրենսդրությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու հարցում :

ԱԺ նախագահը Եվրախորհրդարանի պատգամավորներին ներկայացրեց իշխանությունների դիրքորոշումները ղարաբաղյան խնդրի կարգավորման եւ հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ : Հովիկ Աբրահամյանը վերահաստատեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում խնդիրը կարգավորելու եւ ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության եւ ուժի չկիրառման երեք սկզբունքներով առաջնորդվելու Հայաստանի պատրաստակամությունը :

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am